Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ շատ կարեւոր էր:
Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, ճիշտ է, դեռ չճանաչված: Նա վարում է իր արտաքին քաղաքականությունը, որն իհարկե, սահմանափակ է միջազգային չճանաչման պատճառով»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Շավարշ Քոչարյանի խոսքով, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունը վարվում է. «Սա առաջին այցը չէ, որ Արցախի տարբեր պաշտոնյաներ այցելում են տարբեր երկրներ: Դա միայն ողջունելի է»:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ ելույթ ունեցել: Արցախի նախագահի ԱՄՆ այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին: