Artsakhpress

Հասարակական

Արցախում տեղադրվել են նոր սեյսմոլոգիական կայաններ

Օրերս կայացել է Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի նիստը՝ նվիրված ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում 2016 թվականի ապրիլի 1-ից իրականացվող աշխատանքների ամփոփիչ հաշվետվությանը:

Արցախում տեղադրվել են նոր սեյսմոլոգիական կայաններ

Արցախում տեղադրվել են նոր սեյսմոլոգիական կայաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ գիտական թեմաներից մեկի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախկին ավագ գիտաշխատող Մարգարիտա Մալաքյանի:

Հաշվետվության առաջին թեմայի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  Հայկենսատեխնոլոգիա Գիտա-արտադրական կենտրոնի գիտաշխատող, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու  Հայարփի Սիմոնյանը ներկայացրել է «Հետերոցիկլիկ տեղակալված նոր սերնդի a-ամինաթթուների սինթեզն ու հետազոտումը՝ մասնավորապես նշելով, որ այն նվիրված էր կենսաքիմիայի բնագավառին:

«Թեմայի կատարմանը տրամադրված ժամանակահատվածում մենք իրականացրել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Կյանքի զարգացման և ապրելակերպի փոփոխման հետևանքով այժմ առաջացել են բազմաթիվ հիվանդություններ, որոնց բուժմանն ուղղված պրեպարատների որոնումը հրատապ խնդիր է դարձել դեղագործության ու քիմիայի համար»,- ասել է Հ. Սիմոնյանը:

Իսկ «Արցախի սեյսմոլոգիական և երկրադինամիկական ցանցերի զարգացում՝ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով» թեմայի ղեկավար ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հեկտոր Բաբայանը նշել է, որ շատ կարևոր է Արցախի համար ունենալ սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզ:

«Դա շատ արդիական է: Մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում և պետք է կարողանանք պատրաստ լինել: Դրա համար նախ և առաջ մենք պետք է ունենանք համապատասխան՝ սեյսմոլոգիական և երկրադինամիկական ցանցեր: Գիտական աշխատանքի կատարման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք Արցախի տարածքում տեղադրելու երկու սեյսմոլոգիական կայաններ և ստեղծելու GPS  ռեպպերներ: Արցախի տարածքում մենք ընտրել ենք Շուշիի շրջանի Քարին տակ և Մարտակերտի շրջանի Վանք համայնքները, որտեղ տեղադրել ենք սեյսմոլոգիական գերժամանակակից կայաններ և GPS  կետեր: Իրականացված հետազոտությունները հիմք են հանդիսացել որոշելու ծրագրի շրջանակներում տեղադրվող նոր սեյսմիկ կայանների և GPS ռեպերների դիրքատեղերը»,- մասնավորապես ասել է Հ. Բաբայանը:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային  հետազոտությունների կենտրոնի կենսաէներգիայի և կերերի որակի բաժնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Բագրատ Մեժունցն էլ ներկայացրել է «ԱՀ հիմնական կերային ռեսուրսների որակական ցուցանիշների ուսումնասիրությունները»՝ ընդգծելով, որ աշխատանքի արդիականությունը կայանում է նրանում, որ Արցախի տնտեսական կայունության և բնակչության պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր է անասնաբուծության զարգացման հիմնախնդրի լուծումը, որի համար կան բավարար ներքին ռեսուրսներ: Թեման նվիրված էր խոշոր եղջերավոր անասունների կողմից մսուրային շրջանում օգտագործվող հիմնական կերատեսակների որակական հատկանիշների հետազոտմանը:

Գիտխորհրդի նիստի ընթացքում ներկայացվել են ևս մի քանի թեմաներ, որից հետո քննարկվել են այլ հարցեր:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search