Մարտի 20-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +7 +10, ցերեկը՝ +20 +25:
Մարտի 21-23-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով: