ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 19-ին, կազմել է 480.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով:
Դոլարը շարունակում է էժանանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.93 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.14 դրամ (աճել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 254.4 դրամ, ոսկի՝ 20,229.72 դրամ, պլատին՝ 14,669.29 դրամ։