2017 թվականին ֆրանսիական շամպայնի վաճառքի ծավալը հասել է ռեկորդային ցուցանիշի և կազմել շուրջ 4.9 մլրդ եվրո:
Ֆրանսիական շամպայնը վաճառքի ռեկորդ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է panorama.am-ն հղում անելով Ֆրանսիայի շամպայնի կոմիտեին:
Կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ հիմնական ներմուծող երկրներն են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան:
Ըստ աղբյուրի՝ վերջին 12 տարում ֆրանսիական շամպայնի շրջանառությունն աճել է 1 մլրդ եվրոյով, իսկ Եվրոպայից դուրս, նույն ժամանակահատվածում աճել է երկու անգամ:
Կոմիտեից նաև հայտնել են, որ 2017 թվականին շամպայնի արտահանումը առաջին անգամ գերազանցել է Ֆրանսիայում այս խմիչքի ներքին սպառման ծավալներին: Մասնավորապես, եվրոպական երկրներ արտահանումը կազմել է 26%, Եվրոպայից դուրս՝ 31 %:
Կոմիտեի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ Չինաստանը ֆրանսիական շամպայնի համար հանդիսանում է հեռանկարային շուկա: