Այսօր՝ մարտի 19-ին, պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք:
Թալիշի ուղղությամբ թշնամու անօդաչու թռչող սարք է խոցվել. ՊԲ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ ավելացնելով, որ թշնամու անօդաչու սարքը խոցվել է ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում: