Այս գնահատումները բերված են Միացյալ Նահանգների CNBC հեռուստաալիքի հրապարակած նյութում:
Ցուկերբերգն ավելի քան 6 մլրդ դոլար Է կորցրել Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալի պատճառով. CNBC
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առեւտրաշրջանի արդյունքներով՝ արժեթղթերի արժեքն իջել Է գրեթե 7 տոկոսով: Հիմնական պատճառը դարձել Է այն մասին նորությունների հայտնվելը, թե Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica վերլուծական ընկերությանը հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները եւ դրա հիման վրա մշակել ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծման ալգորիթմ:
Cambridge Analytica ընկերության կողմից տվյալների հավաքման մասին ավելի վաղ հայտնել Է The New York Times թերթը: Եվրախորհրդարանը մարտի 19-ին հայտարարել Է օգտատերերի անձնական տվյալների օգտագործման բնույթի վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ հետաքննություն անցկացնելու մտադրության մասին: Facebook-ի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ ստուգում անցկացնելու մտադրության մասին Է հայտնել նաեւ ԱՄՆ-ի Քոնեկտիկուտի նահանգի դատախազությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: