Մարտի 20-ից պետական աջակցության շրջանակներում մեկնարկել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը:
Մեկնարկել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ ավելացնելով, որ բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողները կարող են ստանալ հնդկացորենի, արևածաղկի, սոյայի, կտավատի, առվույտի, ոլոռի, սիսեռի, ոսպի, լոբու և եգիպտացորենի սերմեր:
Նշված մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն անհատույց, բացի սիսեռից, լոբուց և եգիպտացորենից, որոնց սերմերը կտրամադրվեն արժեքի 50 տոկոսի սուբսիդավորմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սերմերը տրամադրվում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից ներկայացված անվանական ցուցակները: Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողատարածքը ցանքսին պատրաստ լինելու մասին տեղեկանքով:
Նշենք, որ աջակցության տրամադրման համար պարտադիր պայման է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորություններ չունենալը: