ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 480.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.201 դրամով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը աննշան նվազել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.17 դրամ (աճել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 673.36 դրամ (աճել է 2.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ` 251.36 դրամ, ոսկի՝ 20,256.8 դրամ, պլատին՝ 14,755.79 դրամ։