Artsakhpress

Մշակույթ

Ֆրանկոֆոնիային նվիրված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցները պարգևատրվել են

Այսօր՝ մարտի 20-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային տոնին նվիրված մրցույթ-փառատոնին մրցանակային տեղեր գրաված մասնակիցների պարգևատրման արարողությունը:

Ֆրանկոֆոնիային նվիրված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցները պարգևատրվել են

Ֆրանկոֆոնիային նվիրված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցները պարգևատրվել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի կողմից Ստեփանակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքների դպրոցների մի խումբ աշակերտներ և ֆրանսերենի ուսուցիչներ պարգևատրվել են հուշանվերներով, պատվոգրերով, ֆրանսերեն դասագրքերով:

«Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, ասել է, որ 39 տարի առաջ Նիգերիայում հիմնվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիան՝ հիմնականում լեզվի իմացության և այնպիսի ընդհանուր արժեքների վրա, որոնց Արցախի բնակիչները ևս կողմնակից են:

«Այդպիսի արժեքներ են համերաշխությունը, խաղաղությունը, մարդու՝ կրթություն ստանալու իրավունքը: Այսօր ֆրանսերեն լեզուն համարվում է միջազգային կառույցներում օգտագործվող 3-րդ և համացանցի 4-րդ լեզուն: Ամբողջ աշխարհում կան 900 հազար ֆրանսերենի ուսուցիչներ և 272 միլիոն ուսանողներ, որոնք սովորում, խոսում են ֆրանսերեն: Ներկայումս Արցախում ունենք 21 ֆրանսերենի ուսուցիչներ և 3551 աշակերտներ, ուսանողներ, որոնք սովորում են ֆրանսերեն»,- մասնավորապես ասել է Ն. Ավանեսյանը:

Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ նշել է, որ Ֆրանկոֆոնիայի օրը Արցախում միշտ էլ նշվել է, բայց այս անգամ այն ունի այլ՝ մրցույթ-փառատոնի ձևաչափ, որին մասնակցելու հնարավորություն է  ընձեռնվել հանրապետության՝ ֆրանսերենն ուսումնասիրող բոլոր դպրոցների աշակերտներին:

«Շատ ուրախալի է, որ, բացի Ստեփանակերտից, մրցանակային տեղերի են արժանացել նաև Հադրութի և Մարտունու դպրոցականները: Այսօր Արցախյան օրեր են կազմակերպվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, և Արցախի պաշտոնական պատվիրակությունները մասնակցում են այդ միջոցառումներին:

Հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի բոլոր մասնակիցներին, և Հայաստան են ժամանելու ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարներ, կառավարության անդամներ:

Մենք նույնպես փորձելու ենք անմասն չմնալ»,- նշել է Ն. Աղաբայանն՝ ավելացնելով, որ սեպտեմբերից ընդլայնվելու է ֆրանսերենի ուսուցումը ոչ միայն հանրակրթական դպրոցներում, այլև նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ տարեցտարի ավելացնելով ֆրանսերենի իմացությամբ ուսուցիչների և աշակերտների քանակը:

«Պար» անվանակարգում առաջին տեղ գրաված Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանն էլ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ արված աշխատանքը գնահատելու համար:

Միջոցառմանը մրցանակային տեղեր գրաված որոշ մասնակիցներ հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search