Մարտի 16-ին Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին։
Բրյուսելում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ և «Հայ տուն» կենտրոնի աջակցությամբ։
Ֆիլմը, որը «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դիվանագետներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։