Էրդողանի ելույթի ժամանակ նրա կուսակիցը Candy Crush է խաղում
Էրդողանի ելույթի ժամանակ նրա կուսակիցը Candy Crush է խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ պատգամավորներից Թուղրուլ Թուրքեշը Candy Crush խաղն է խաղում, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ Թուղրուլ Թուրքեշը նախկին կառավարության օրոք փոխվարչապետ է եղել։