Օրերս Մարտակերտ քաղաքում վերսկսվել են Ազատամարտիկների, Րաֆֆու, Աբովյան փողոցների բարեկարգման աշխատանքները:
Մարտակերտ քաղաքում բարեկարգվում են փողոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն՝ ավելացնելով, որ շինարարական աշխատանքներն ընթանում են արտաբյուջետային միջոցներով:
Նրա խոսքով՝ ներկայումս ասֆալտապատվում է Ազատամարտիկների փողոցից 3 կիլոմետր, որը շարունակությունն է նախկինում ասֆալտապատված 2 կմ հատվածի:
«Րաֆֆու փողոցում էլ կատարվում են խճապատման աշխատանքներ: Ասֆալտապատումը Աբովյան փողոցից շարունակվելու է մինչև Սախարովի փողոց: Աշխատանքներն իրականացվում են «Վիրաժ» շինարական ընկերության կողմից` ԱՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ: Տարածքում կկատարվեն նաև ջրահեռացման աշխատանքներ, ճանապարհի երկայնքով կտեղադրվեն եզրաքարեր»,- նշել է Մ. Գյուրջյանը և տեղեկացրել, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Լուսանկարը՝ Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի