ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությունը:
Թրամփը պետաքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի թեկնածությունը Սենատի հաստատմանն է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է news.am-ը;
Անցյալ երեքշաբթի Թրամփը ազատել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ առաջարկել այս պաշտոնում նշանակել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին: ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարում է փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը: Պաշտոնապես Թիլերսոնը պետքարտուղար է մնում մինչեւ մարտի 31-ը:
Կանոնակարգի համաձայն՝ Պոմպեոյի թեկնածությունը նախ պետք է հաստատի Սենատի արտասահմանյան գործերի կոմիտեն, իսկ հետո Սենատի ամբողջական կազմը (100 մարդ): Երկու դեպքում էլ պաշտոնում հաստատումը տեղի է ունենում ձայների պարզ մեծամասնությամբ: