Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ծննդյան օրն անցկացնում Է Տոկիոյում, որտեղ գտնվում Է աշխատանքային այցով:
Տոկիոյում Լավրովին ծննդյան օրը տորթ են նվիրել ֆուտբոլի գնդակի տեսքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին լրացել Է նրա 68-ամյակը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է Facebook-ի իր Էջում, Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն «ջերմորեն շնորհավորել Է ռուս պաշտոնակցին՝ աշխատանքային լանչն ավարտելով տոնական տորթով՝ ֆուտբոլի գնդակի տեսքով»:
Լավրովը պարտքի տակ չի մնացել եւ ճապոնացի նախարարին նվիրել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, որն ամռանն անցկացվելու Ռուսաստանում: Լավրովը հայտնի Է ֆուտբոլի նկատմամբ իր սիրով: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը «Սպարտակ» մոսկովյան ակումբի երկրպագուն Է եւ, ինչպես ինքն Է ասել, ջանում Է շաբաթական գոնե մեկ անգամ ֆուտբոլ խաղալ: