Հայաստանի Հանրապետության «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկների՝ վնասվածքաբան-օրթոպեդի, դիմածնոտային վիրաբույժի, անոթային վիրաբույժի, սրտաբանի, ռադիոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի և քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից մարտի 24-ին, ժամը 10:00-ից Քարվաճառի, մարտի 25-ին Մարտունու և մարտի 26-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև գործիքային հետազոտություններ (ռենտգենոգրաֆիա, ԷԽՈ-կարդիոգրաֆիա):
«Բժիշկների միավորում» կազմակերպության մասնագետները Մարտունիում, Մարտակերտում և Քարվաճառում կիրականացնեն անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները նշված օրերին կարող են դիմել համապատասխան շրջանային բուժմիավորումներ հետևյալ հեռախոսահամարներով՝ «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» (097) 39-78-03, «Մարտունու շրջանային բուժմիավորում» (047) 82-24-45 և «Մարտակերտի Ռուբեն Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» (/047) 42-11-26 հեռախոսահամարներով: