Թուրքիան եւ ԱՄՆ–ն փոխըմբռնման են եկել եւ ոչ թե համաձայնության հասել Մանբիջ քաղաքի հարցում։
Անկարան եւ Վաշինգթոնը փոխըմբռնման են հասել սիրիական Մանբիջի հարցում. Թուրքիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է news.am–ը։
Նա նշել է, որ համաձայնության մասին կհայտարարեն այն բանից հետո, երբ աշխատանքային խումբը կհամաձայնեցնի ճանապարհային քարտեզը։
ԱԳՆ ղեկավարի խոսքով, հարցը միայն Մանբիջը չէ, այլ դրա տարածքից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ահաբեկչական ջոկատները պետք է դուրս հանվեն Մանբիջից, իսկ դրանից հետո հերթը կհասնի մյուս քաղաքներին։
Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: Սակայն Անկարան մտադիր չէր սահմանափակվել Սիրիայի Աֆրինի գործողությամբ եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ կարող են այդ գործողությունները տարածվել նաեւ Մանբիջում։