Նոտր Դամից և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական բաժնի երկու ուսանողներ ընթացիկ տարվա ամռանը կայցելեն Արցախ և Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակում կմասնակցեն առաջին անգամ անցկացվելիք փորձուսուցմանը:
Հայ իրավաբանների միության իրավաբանները փորձուսուցում կանցնեն Արցախի ՄԻՊ աշխատակազմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծրագիրը իրականացնում է Հայ իրավաբանների միությունը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում:
Միության կողմից ընտրված դիմորդներ Դավիթ Ավագյանը և Անահիտ Սարգսյանն արդեն իսկ արձագանքել են Արցախ այցելելու առաջարկին՝ հայտնելով իրենց ոգևորությունը:
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում իմ փորձուսուցումից մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ՝ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել իմ գիտելիքներն ու հմտություններն, այլև հրաշալի առիթ կհանդիսնա Արցախն ավելի լավ ճանաչելու»,- ասել է դիմորդներից Դ. Ավագյանը: