Ուկրաինայի կառավարությունը մարտի 21-ին խզել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության 2011-2020 թթ. ծրագիրը:
Ուկրաինան դադարեցնում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
«Ծրագրի գործողության ընդհատումը ընդհանուր քաղաքական համատեքստում և մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության դեմ Ուկրաինայի կառավարության ձեռնարկած միջոցների մի մասն է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասված է նախարարների կաբինետի տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչությունում պնդում են, որ Ռուսաստանը 2015 թ. ավարտից «հետևողականորեն իրականացրել է առևտրական և տրանզիտային ագրեսիա՝ Ուկրաինայի նկատմամբ»: Կառավարությունում նշել են, որ այս ծրագրի չեղարկումը պատասխանն էր Ուկրաինայի համար ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի դադարեցմանը: