Իրանի հարավում Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Իրանում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Բենդեր Աբաս քաղաքից 51 կմ հյուսիս-արեւելք, որը Պարսից ծոցի ափին է: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ, փոխանցում է Gazeta-ն:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: