Artsakhpress

Տնտեսական

Միացյալ Նահանգները ձգտում է ավելացնել ՀՀ հետ երկկողմ առևտրի հնարավորությունները. ԱՄՆ փոխդեսպան

Վաշինգտոնում` ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակում մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստը:

Միացյալ Նահանգները ձգտում է ավելացնել ՀՀ հետ երկկողմ առևտրի հնարավորությունները. ԱՄՆ փոխդեսպան

Միացյալ Նահանգները ձգտում է ավելացնել ՀՀ հետ երկկողմ առևտրի հնարավորությունները. ԱՄՆ փոխդեսպան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նիստը նախագահել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի կողմից նիստին մասնակցել են՝ Արտաքին գործերիՏնտեսական զարգացման և ներդրումներիԱշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

ԱՄՆ կողմի նիստի մասնակիցներն էին ներկայացուցիչներ ԱՄՆ պետքարտուղարությունիցգյուղատնտեսությանաշխատանքի ու առևտրի դեպարտամենտներիցԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունիցՍննդամթերքի ու դեղորայքի տեսչությունից և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնեղ հարցերի լայն շրջանակայդ թվում՝ երկկողմ առևտրին (չափորոշիչներառևտրի տեխնիկական խոչընդոտներմաքսային համագործակցությունսանիտարական և ֆիտոսանիտարական նորմերմտավոր սեփականության և աշխատանքային իրավունքներ), Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP) և ներդրումներին վերաբերող հարցեր:

Խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների«կլոր սեղան-քննարկում»` մասնակցությամբ Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի(AmCham) և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների:

Նիստի ավարտին ամփոփվել է Հայաստան-ԱՄՆ առևտրային օրակարգը և հստակեցվել են հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:

Մարտի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին ընդունել է Տնտեսական ու առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա ՍինգըՀանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման երկուստեք պատրաստակամության համարԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացվել են Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքները և երկկողմ տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը բարձր է գնահատել նիստի աշխատաքի արդյունավետությունընշելով հետևյալը․ «Չափազանց արդյունավետ քննարկումներ եղան։ Մենք բավարարված ենք կողմերի պատրաստակամությամբ՝ համատեղ աշխատելու երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում անդրադարձել ենք առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին։ Հայաստանի համար առանձնակի կարևորեցինք ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ  տեղեկատվության մատչելիությունը և այն քայլերըորոնք կնպաստեն ներմուծման գործընթացների դյուրացմանը։ Քննարկեցինք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հնարավորությունները։ Խորհրդի նիստը կարևոր հարթակ էրորտեղ մենք ձևակերպեցինք մեր հետագա քայլերը և անելիքները։ Այժմկարծում եմանհրաժեշտ է ակտիվ աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու համար»։

 «Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի հետ աշխատել Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում՝ ձգտելով մեծացնել Հայաստանի հետ երկկողմ առևտրի և ներդրումների հնարավորություններըՄենք կշարունակենք գործակցել Հայաստանի հետ տնտեսության բարեփոխման և գործարար ու ներդրումային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հարցերում», - ասել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրըով մասնակցել է Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին:

 Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդը ստեղծվել է 2015թ. մայիսի 7-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրի դրույթների հիման վրա: Համաձայն համաձայնագրի 2-րդ հոդվածի՝ Խորհուրդը նախագահում են․ Հայաստանի կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ԱՄՆ կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search