Մայիսի 9-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունենալու Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսը:
Արցախյան շարժմանը նվիրված՝ Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսն Արցախում կազմակերպվում է առաջին անգամ, որին ներկայացվելու է 100 լուսանկար. թեմատիկան արցախյան շարժումն է:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: