Artsakhpress

Հասարակական

Ջրային համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Այսօր՝ մարտի 22-ին, նշվում է Արցախի Հանրապետության ջրի և ջրային համակարգի աշխատողների օրը:

Ջրային համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Ջրային  համակարգի մի  խումբ աշխատակիցներ պարգևատրվել  են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  օրվա     կապակցությամբ  ԱՀ  կառավարության   շենքում   քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ու «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲ  ընկերության   տնօրեն Սամվել Հարությունյանը հանդիպել են համակարգի  մի  խումբ  աշխատողների հետ:

Կ.  Շահրամանյանը,   շնորհավորելով   ներկաներին,    իր   խոսքում   կարևորել  է   այն  աշխատանքները, որոնք  իրականացնում  են     ջրային  համակարգի       աշխատակիցները:

Նա  հայտնել  է, որ  տարեցտարի  երկրի   իշխանություններն  զգալի  գումարներ  են  ուղղում    Արցախի տնտեսությունները    մշտական  ջրով  ապահովելու  համար:

Նախարարը  հույս  է  հայտնել, որ     տարեցտարի   այդ   կառույցի   աշխատողներն   իրենց  գործունեությամբ    ևս  կօժանդակեն  ջրային  համակարգի   աշխատանքները  բարելավելու  համար:

«Ջրամատակարարում և ջրահեռացում»  ՓԲ   ընկերության      տնօրեն   Սամվել  Հարությունյանն  իր   հերթին  շնորհավորել  է    ջրային  համակարգի  աշխատակիցներին    և   նշել,  որ   2017  թվականն  իրենց  ոլորտի   համար ևս եղել   է     ձեռքբերումների  տարի:

Ըստ  նրա՝  Արցախն այն  երկրներից  է, որն    ունի   ջրային  մեծ   ռեսուրսներ  և  որ  ամենակարևորը՝   աղբյուրի մաքուր   ջուր:

Օրվա  առթիվ       ոլորտում  բարեխիղճ   աշխատանքային  գործունեության  և  ունեցած   մեծ  ավանդի   համար  ԱՀ  քաղաքաշինության   նախարարության  և «Ջրամատակարարում և ջրահեռացում»  ընկերության   տնօրինության    կողմից   ջրային   համակարգի  մի   խումբ   աշխատակիցներ   պարգևատրվել   են  պատվոգրերով   և    թանկարժեք    նվերներով:

Ջրային  համակարգի   օրվա  առթիվ  ԱՀ   քաղաքաշինության   նախարարի   կողմից   պարգևատրված  Ասկերանի  տեղամասի   հաշվետար   օպերատոր Լիանա    Աղաբաբյանը      շնորհակալություն  է  հայտնել  իրենց   ուշադրության  արժանացնելու  համար   և     իր  անունից   հավաստել, որ    իրենք  կանեն   ամեն  ինչ, որպեսզի  իրենց  ոլորտի  աշխատանքները    միշտ   պատշաճ   մակարդակի   վրա  լինի:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search