Artsakhpress

Քաղաքական

Հայությունը պետք է լինի մեկ ամբողջություն. Արամ Ա-ն ելույթ է ունեցել Անթիլիասում ՀՀ 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայությունը պետք է լինի մեկ ամբողջություն. Արամ Ա-ն ելույթ է ունեցել Անթիլիասում ՀՀ 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ

Հայությունը պետք է լինի մեկ ամբողջություն. Արամ Ա-ն ելույթ է ունեցել Անթիլիասում ՀՀ 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջունելով ներկաներին՝ նա ասել է, որ տևական ժամանակ ստրկության ու հալածանքի, ցեղասպանության և աքսորի ճիրաններում տառապած հայ ժողովուրդը 1918  թվականի մայիսի 28-ին կերտել է իր նոր արշալույսը՝ ազատ ու անկախ Հայաստանը:

«Ճիշտ է, Առաջին հանրապետությունը երկար չմնաց, պայմանների բերումով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, սակայն հողի վրա ծածանեց եռագույնը, դրոշը անկախության: Ճիշտ է, անկախությանը հաջորդող տասնամյակները տառապալից եղան հայրենի մեր ժողովրդի համար, սակայն հակառակ այս դառը իրողության՝  մեր հայրենի ժողովուրդը կապված մնաց իր պապենական հողին, իր դարավոր հայրենիքին եւ մշակույթին: Երկար տասնամյակների տառապանքից հետո սկսվեց սեպտեմբերը 1991-ի, մեր ժողովուրդը դարձյալ կերտեց իր անկախությունը, եւ այսօր ունեցանք ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Արցախ:  Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ գնալ, եւ Աստված մեզ հետ եղավ: Հազար փառք մեր ժողովրդին, որ անկախություն կերտեց»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ բարձրացված հուշակոթողը անլռելի զանգակատուն է, որը վկայում է հայ ժողովրդի եւ համայն մարդկության, հայրենիքի եւ Արցախի անկախության, մեր ժողովրդի ազատության մասին:

 «Այն սիրո եւ երախտագիտության շոշափելի արտահայտություն է այն բոլոր հայորդիների նկատմամբ, որոնք  իրենց մտքով, գրչով, ծառայությամբ, արյունով անկախություն կերտեցին՝ Արցախից սկսած մինչեւ Արարատյան դաշտ: Այս հուշակոթողը, որ Անթիլիասի  մայրավանքից ներս բարձրացած գնահատանքի, սիրո եւ հարգանքի արտահայտությունն է այն բոլոր հերոսների նկատմամբ, որոնք իրենց արյունը թափեցին Հայաստանի եւ Արցախի անկախության ճանապարհի: Ձեր առջեւ շատ խորհրդավոր տեսարան  է բացվում. Անթիլիասի Մայրավանքի ներսում՝ Մայր տաճարի աջ կողմում, գտնվում է Նահատակաց հուշարձանը, որը մեզ հուշում է մեր պահանջատիրությունը շարունակել՝ հավատարիմ մնալով մեր սրբազան նահատակների նվիրական կտակին: Ձախ կողմի այս հուշակոթողը կոչ է մեր ժողովրդի զավակներին, կոչ է կառչած մնալու Հայաստանին, չհեռանալու, կառչած մնալու մեր սրբերի աղոթքով, մեր նահատակների արյունով շաղախված հայրենի հողին: Այն կոչ է՝ ուղղված Արցախի մեր սիրելի ժողովրդին՝ շարունակելու վերանորոգ կամքով եւ հավատքով պաշտպանելու մեր հողերը, մեր ինքնորոշման իրավունքը եւ մեր ժողովրդի անկախությունը: Այն հիշեցում է Սփյուռքի հայությանը՝ շարունակելու վերանորոգ նվիրումով իր մասնակցությունը բերելու Հայաստանի եւ Արցախի հզորացմանն ուղղված բոլոր աշխատանքներին: Հայաստան, Արցախ եւ Սփյուռք անբաժան երրորդություն. այս է հայությունը, այսպես պետք է լինի հայությունը՝ մեկ ամբողջություն»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը եւ հավելել, որ հուշակոթողը պետք է դառնա ազգային ուխտատեղի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search