Artsakhpress

Քաղաքական

Կանադայում ՀՀ դեսպանը Քվեբեկում հանդիպել է պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը մարտի 20-ին աշխատանքային այց կատարեց Քվեբեկ նահանգ, որի ընթացքում ՀՀ դեսպանը նահանգի կենտրոն Քվեբեկ քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ապրել միասին 2018թ.` մարտահրավերները և լուծումները» խորագրով գիտաժողովին:

Կանադայում ՀՀ դեսպանը Քվեբեկում հանդիպել է պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ

Կանադայում ՀՀ դեսպանը Քվեբեկում հանդիպել է  պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ դեսպանը խոսեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ՀՀ և Կանադայի համագործակցության վերաբերյալ` առանձնացնելով մասնավորապես կազմակերպության շրջանակներում Քվեբեկի հետ մեր երկրի ծավալած փոխգործակցությունը, անդրադարձավ համատեղ նախաձեռնություններին, մասնակիցներին մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նույն օրը Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Քվեբեկի Միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի նախարար Քրիսթին Սեն-Պիերի հետ: Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Տիկին Սեն-Պիերի խնդրանքով ՀՀ դեսպանը մանրամասն անդրադարձավ ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ այս օրերին Երևանում գումարված Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հանձնաժողովի նիստին: Ապակենտրոնացված համագործակցության զարգացման շրջանակներում կողմերը քննարկեցին ՀՀ և Կանադայի Քվեբեկ նահանգի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մատնանշվեցին մի շարք թիրախային նախագծեր:

Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Քվեբեկի Ազգային ժողովի փոխնախագահ Ֆրանսուա Ուիմեի հետ: Հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր: Օրվա ողջ ընթացքում Քվեբեկի Խորհրդարանի շենքի վերևում ծածանվում էր ՀՀ պետական դրոշը:

Մարտի 21-ին ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Քվեբեկի պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համատեղ նախագծեր:

ՀՀ դեսպանի աշխատանքային այցն ավարտվեց Քվեբեկի Լավալ համալսարան այցելությամբ, որտեղ դեսպանը հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի, այդ թվում Հայաստանից գործուղված ֆիզիկոսների խմբի հետ:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search