Մարտի 26-27-ը Հայաստանի Հանրապետության «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ Արցախի ԲՈՒՀ-երում ծրագրում է անցկացնել դոնորագրումներ:
Արցախի ԲՈՒՀ-երում ծրագրվում է անցկացնել դոնորագրումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին՝ Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնից՝ ավելացնելով, որ դոնորագրվել ցանկացողները մարտի 26-ին և 27-ին կարող են այցելել ԱրՊՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված բուժկետ՝ սկսած առավոտյան 9:30-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն: Դոնորագրումն անվնաս և անցավ գործընթաց է: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ: