Հնդկաստանում ավարտվում է արձանի կառուցումը, որն ամենաբարձրն է լինելու մարդկության պատմության մեջ:
Հնդկաստանում կառուցում են աշխարհում ամենամեծ արձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է National Geographic-ը:
Ըստ աղբյուրի՝ 182 մետրանոց հուշարձանը նվիրված է երկրի անկախության մարտիկներից մեկին՝ Վալաբհաի Պատելիին, փոխանցում է Panorama.am-ը:
Հուշարձանը կառուցվում է Գուջարաթ նահանգում: Շինաշխատանքները սկսվել են 2014 թվականին: Հնդկական ազգային կոնգրեսի գործիչ Պատելիի արձանը 52 մետրով ավելի բարձր է լինելու, քան Չինաստանում գտնվող Բուդդայի արձանն է, որի բարձրությունը 128 մետր է:
Կառույցի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին լինելու է 240 մետր:
Այս անսովոր հուշարձանի ընդհանուր արժեքը գնահատվում է 320 մլն դոլար: Ըստ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ հուշարձանը կբարձրացնի երկրի միջազգային հեղինակությունը, բայց այդ զբոսաշրջիկների հոսքը դեպի Գուջարաթ նահանգ կավելանա: Վարչապետն այս արձանի շինարարության համար նվիրաբերել է 34 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, ֆինանսավորումն իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության ձևով: