Եվրամիության երկրների առաջնորդները Թուրքիային կոչ են արել դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի և Հունաստանի ջրերում։
ԵՄ գագաթնաժողովը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի և Հունաստանի ջրերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Բրյուսելի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։
«Գագաթնաժողովը վճռականորեն դատապարտում է Միջերկրական և Էգեյան ծովերում Թուրքիայի ապօրինի գործողությունները և ընդգծում Կիպրոսի և Հունաստանի հետ իր լիակատար համերաշխությունը»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարությունում։
Սկանդալը բարձրացել է, երբ թուրք զինծառայողներն արգելափակել են Saipem 12000 իտալական հորատման հենակետը, որը գործում էր Կիպրոս կղզու ջրային տարածքում։