ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերին ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնով փոխարինելու մասին:
Թրամփը պաշտոնանկ է արել ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: New York Times պարբերականի տեղեկություններով՝ Մակմասթերը Թրամփի հետ իր պլաշտոնանկության հարցը քննարկում է արդեն մի քանի շաբաթ, եւ ԱՄՆ նախագահը ցանկանում է լրացնել ազգային անվտանգության իր թիմը:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ջոն Բոլթոնը կլինի ազգային անվտանգության հարցերով իմ նոր խորհրդականը: Ես շնորհակալ եմ գեներալ Մակմասթերին աշխատանքի համար, որը մեծ աշխատանք է կատարել եւ ընդմիշտ կմնա իմ ընկերը»,- news.am-ի Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նա:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Թրամփը նաեւ նշել է, որ Մակմասթերն օգնել է «ԻՊ-ի ջախջախմանը», Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղան բերելուն եւ երկրի բարեկեցությունը ամրապնդելուն»:
Ինքը՝ Մակմասթերը հայտարարել է, որ Թրամփին շնորհակալ է «նրա եւ ժողովրդի համար աշխատելու հնարավորության համար»:
Սպիտակ տան ներկաացուցչի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ու Մակմասթերը նման որոշման են հանգել փոխադարձ համաձայնությամբ: