Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ:
«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը: «Արսենալ»-ի ֆուտբոլիստը 8-րդ անգամ (7-րդ անգամ անընդմեջ) ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնյան ակումբը մեջ է բերել Մխիթարյանի խոսքերն այն մասին, թե ինքն ուրախ է մանուկների հերոսը լինել:
Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: