Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և ԱՄՆ միջև ամուր կապերի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ: Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Երկու երկրի առաջնորդները համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը համատեղ ռազմավարական մարտահրավերներին դիմագրավելու հարցում: