Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ իր երկիրը 2018 թվականին դիտորդի կարգավիճակ կստանա Եվրասիական տնտեսական միությունում:
Մոլդովան հույս ունի դիտորդի կարգավիճակ ստանալ ԵՏՄ–ում. Դոդոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Իզվեստիան»։
«Դիտորդի կարգավիճակ ստանալու մեր դիմումը ստացել է կազմակերպության անդամ երկրների նախագահների հավանությունը»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Դոդոնը հավելել է նաեւ, որ մոլդովական արտադրողների համար ԵՏՄ–ն մեծ շուկա է, որը կարող է օգնել լուծել երկրի տնտեսական խնդիրներից շատերը։