Վրաստանը պատրաստվում Է արդի մարդատար եւ բեռնատար վերելակների արտադրություն սկսել:
Վրաց-բելառուսական համատեղ ձեռնարկությունը վերելակներ Է արտադրելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, Բալառուսի նախագահի եւ կառավարական պատվիրակության՝ Թբիլիսի կատարած այցի շրջանակներում մարտի 22-ին նոր ձեռնարկությունը դիտել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին:
Թբիլիսիում ձեռնարկությունն ստեղծվել Է Բելառուսի «Մոգիլյովլիֆտմաշ» ընկերության եւ SIS ընկերության համագործակցությամբ: Սկզբնական փուլում այն կթողարկի ամսական 40 – 60 վերելակ: Բելառուսի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի Է ժամանել մարտի 22-ին: