Ադրբեջանը չի պատրաստվում լքել ՎՈՒԱՄ-ը (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա):
Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին haqqin.az-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիեւը: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, այլեւ ակտիվորեն մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Ինչպես պարզաբանել է Էֆենդիեւը, Բաքվի՝ կազմակերպությունից դուրս գալու մասին լուրերը, ըստ երեւույթին, տարածվել են այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չէր հրավիրվել ՎՈՒԱՄ-ի երկրների խորհրդարանականների վերջին հանդիպմանը Քիշնեւում: Նա, սակայն, նշել է, որ այս հանդիպումն անցկացվել է կազմակերպության շրջանակներից դուրս:
«Քիշնեւում հավաքվել էին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների պատգամավորները, որոնց մեջ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը չկա: Մինչդեռ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովին եւ երբեք չի բարձրացրել այդ ձեւաչափից դուրս գալու հարցը», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: