Մարտի 24-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +5 +10, ցերեկը՝ +25 +30:
Մարտի 25-ի երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով. սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությանբ: