Հայաստանի Մ19 հավաքականը ԱՄԷ-ում է, որտեղ մասնակցում է «Դուբայի Գավաթ 2018» մրցաշարին:
Դուբայի Գավաթ 2018. Հայաստանի Մ19 հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր հավաքականի մրցակիցներն այս մրցաշարում լինելու են Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի և ԱՄԷ-ի Մ-19 հավաքականները:
Առաջին հանդիպումը կայացել է այսօր: Մեր հավաքականի ֆուտբոլիստները մրցել են ԱՄԷ-ի իրենց հասակակիցների հետ ու պարտվել 0;4 հաշվով:
Հաջորդ խաղն Արտակ Օսեյանի խաղացողները կանցկացնեն մարտի 25-ին և ուժերը կչափեն Սաուդյան Արաբիայի Մ19 հավաքականի հետ: