ԵՄ երկրները պատասխան միջոցներ կձեռնարկեն Անգլիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի կապակցությամբ:
Մակրոնը Սկրիպալի թունավորումը «եվրոպական ինքնիշխանության սպառնալիք» է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` միջադեպը անվանելով «եվրոպական ինքնիշխանության սպառնալիք», հաղորդում է Reuters-ը:
«Մենք դիտարկում ենք այս հարձակումը որպես լուրջ մարտահրավեր մեր անվտանգությանը եւ եվրոպական ինքնիշխանությանը: Եվրամիության անդամ պետությունների կողմից համակարգված եւ վճռական արձագանքման անհրաժեշտություն կա», - news.am-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ մի քանի պետություններ, այդ թվում Գերմանիան եւ Ֆրանսիան, հրատապ պատասխան միջոցներ կձեռնարկեն: