Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի Վերին ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ձերբակալումն ու կալանավորումը։
Պեսկովը մեկնաբանել է Սավչենկոյի ձերբակալությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Այսօր եվրոպական երկրների առաջնորդները շարունակում են շփումները, շատ հետաքրքիր է, արդյոք այսօր մինչ օրվա վերջ որևէ հայտարարություն կանեն՝ պահանջելով Կիևի իշխանություններից ազատություն տալ Սավչենկոյին: Եկեք տեսնենք»,- գրում է RT-ն՝ նշելով, որ Պեսկովի խոսքերն մեջբերել «Միր» հեռուստաալիքը։
Պետության ղեկավարի խոսնակը անհեթեթություն է անվանել այն տարբերակը, ըստ որի, Սավչենկոն բանտարկվել է Կրեմլի կողմից ռուսական բանտում:
«Դա, հավանաբար, բրիտանացիների տարբերակն է։ Նրանք սիրում են նման տարբերակներ հնչեցնել: Բնականաբար, սա ամբողջական անհեթեթություն է: Պարզ ասենք, Սավչենկոն Ուկրաինայի խորը ներքին գործն է»,- ընդգծել է նա։