Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։
Զաքիր Հասանովը կմասնակցի Թուրքիայում կայանալիք պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունում։
Նշվում է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեդին Ջանիքլիի հրավերով Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով Անկարա կմեկնի։
Այցի շրջանակում Հասանովը կհանդիպի Թուրքիայի ռազմա-քաղաքական և այլ կառույցների ղեկավարների հետ։