Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Էստոնիայի հավաքականի հետ:
Հայաստան - Էստոնիա՝ առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել՝ 0:0:
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը տարածքային եւ խաղային առավելություն ուներ: Երկու անգամ հաջողությանը մոտ էր Ռումյան Հովսեփյանը: Ակտիվ էին առջեւի գծի խաղացողները, մշտապես եզրային անցնումներով աչքի էր ընկում Կամո Հովհաննիսյանը:
Ընդմիջում է:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։