Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում։
Արոնյան - Գրիշչուկ` ոչ - ոքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 54-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր:
Նշենք, որ մրցաշարի հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: