Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
Կեմերովոյում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից:
Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Բուժօգնության համար երեկվանից դիմել է 50-ից ավելի մարդ:
Կեմերովոյի մարզում հայտարարվել է եռօրյա սուգ: Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են կենտրոնի տնօրենը, հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել էմարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանիկինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետոբուժօգնության է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարՎերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվշտաբը հայտնել է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-իփորձաքննություն: