Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակներ են տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
ԵԱ․ 3 հայ բռնցքամարտիկներ քառորդ եզրափակիչում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտություն են կրել եւ լքել պայքարը։ Այսպիսով, Ռումինիայում պայքարը շարունակում են Հայաստանի 3 ներկայացուցիչներ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։