Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալակիր է դարձել Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում։
ԵԱ․ Նարեկ Մանասյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 91 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչին եւ գրավել երրորդ տեղ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։