Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 2-ին կկայանա երրորդ տուրը։
Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վիշվանաթան Անանդի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով միավորը կիսել է գերմանացի Գեորգ Մեյերի հետ եւ սպիտակներով հաղթել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Արոնյանն ունի 1․5 միավոր, իսկ միանձնյա առաջատարն է 2 հաղթանակ տարած ռուս Նիկիտա Վիտյուգովը։
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր: