ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում այսօր հայտարարել է ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը նշել է, որ թեժ գծին կարող են զանգահարել «Ղարաբաղ տելեկոմ»-ի թե՛ քաղաքային, թե՛ բջջային հեռախոսահամարներով:
Խոսելով նպատակի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծել է, որ իրենք թեժ գծի միջոցով փորձելու են ավելի հասանելի լինել քաղաքացիների համար:
Նա հավելել է, որ բացի նշված կարճ հեռախոսահամարից, շարունակում են գործել նաև աշխատակազմի մնացած հեռախոսահամարները (047-739046 և 047-739047), ինչպես նաև Պաշտպանի պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջը՝ որպես քաղաքացիների հետ մշտական կապի միջոցներ:
«Եթե որևէ մեկն առերեսվի մարդու իրավունքների խախտման դեպքերի պետական մարմինների և հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից, կարող է, բացի ՄԻՊ հաստատություն ներկայանալուց, նաև կապվել նշյալ միջոցներով և ներկայացնել համապատասխան բողոք-դիմում, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա զբաղվել նշյալ հարցով»,- ասել է Ա. Բեգլարյանը: