Լեհաստանում կառավարության պաշտոնյաները որոշում են ընդունել կամավոր վերադարձնել պարգևավճարները, որ ստացել են 2017 թ.։
Լեհաստանում նախարարները վերադարձնելու են 2017 թ. ստացած պարգևավճարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Onet.pl-ը՝ հղում անելով երկրի Նախարարների խորհրդի մշտական կոմիտեի ղեկավար Յացեկ Սասինին։ Վերջինիս խոսքերով՝ գումարները ուղղվելու են բարեգործությանը։
Անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակվել էր մի ցուցակ, որից պարզ էր դարձել, որ չինովնիկների պարգևավճարների տարեկան գումարը 65-80 հազ. զլոտի է (26-40 հազ. եվրո)։ Այս տեղեկությունը հարուցել էր ընդդիմության վրդովմունքը։