Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն իր թիմի` ամերիկյան «Velo Pasadena Racing»-ի կազմում մասնակցել է Կալիֆորնիայի հեծանվային մրցմանն ու կրիտերիում ձևում դարձել է բրոնզե մեդալակիր:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հերթական մեդալն է նվաճել ԱՄՆ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք` Ստեփանյանն օրեր առաջ «Ontario Race Series» մրցմանը մասնակցելով 30 կմ կրիտերիում մրցաձևում` եզրագիծը հատել էր առաջինը և ոսկե մեդալ նվաճել: