ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության կողմից մշակվել է Արցախում B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիր:
Մշակվել է Արցախում B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում ընդգրկված է Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մինչև 15 համայնք:
«Դրանք ընտրվել են, քանի որ գտնվում են հյուսիսային զբոսաշրջային երթուղու վրա: Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի աջակցությամբ և Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցությամբ: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ արդեն պայմանավորվածություն կա համապատասխան մասնագետների ներգրավման հարցում»,- ասել է Ա. Գրիգորյանն՝ ավելացնելով, որ համայնքների այն բնակիչները, ում հետաքրքիր է այս ծրագիրը, անցնելու են համապատասխան դասընթացներ՝ հետագայում համայնքներում հյուրատների ծառայությունն արդյունավետ կազմակերպելու համար:
Պատասխանատուի հաղորդմամբ՝ B&B կարգի հյուրատների հիմնումն Արցախում նախադրյալներ կստեղծի նաև էկոտուրիզմի զարգացման համար: