Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։
Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։